Tuesday, January 29, 2013

Առանց վերնագրի


Չկարոտե՜ս ինձ, երբ ես հեռանամ
Իմ երազներում քեզ փնտրելու...

Ու չկանչե՜ս ինձ, երբ հետո նորից մեզանից ոչինչ չի մնալու…
Մոլորված ես գիտեմ, բայց  ես ի՞նչ անեմ
Երբ ճակատագիրս  քեզ հանձնած, մաքառեցի հանուն լոկ պահի
Պահի, որ տևեց գեթ մի պահ, պահի որ տևեց մի ողջ կյանք
Ցավից ոռնացող մի սիրտ, ասա, ո՞նց է հետո ապրելու,
Ու չասված բոլոր խոսքերի այդ աղմուկից քո իրական ձայնը ո՞նց եմ լսելու….
Ապրի՜ր ոնց գիտես, միայն թե ինձ չկանչե՜ս, չփնտրե՜ս, չստե՜ս…

Չկարոտե՜ս ինձ, երբ ես հեռանամ
Լոկ երազներում քեզ փնտրելու...